Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը` «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում:
19-ամյա ֆուտբոլիստը երկար ժամանակ ՄՅՈւ-ի ուշադրության կենտրոնում է: Անգլիական ակումբը «նոր Պիրլոյի» տրանսֆերի դիմաց առաջարկել է 40 մլն եվրո:
Մանկունյանցիները ցանկանում են ձևակերպել Տոնալիի տրանսֆերը մինչ ամառային տրանսֆերային պատուհանի բացվելը: