Անգլիայի գավաթի խաղարկությունում հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի ևս երկու մասնակիցներ։
«Մանչեսթեր Սիթին» Սերխիո Ագուերոյի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել է «Շեֆիլդ Վեդին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
Քառորդ եզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև «Լեսթերը»։ «Աղվեսները» 1-0 հաշվով հաղթել են «Բիրմինգեմին»։ Միակ գնդակը խփել է Ռիկարդո Պերեյրան։