Laver Cup-ի չորրորդ խաղարկության տոմսերը վաճառքի կհանվեն այս ուրբաթ: Տոմսերի վաճառքը կսկսվի Երևանի ժամանակով 19:00-ին:
Այս տարի Laver Cup-ը անցկացվելու է Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքում սեպտեմբերի 25-ից 27-ը: Լինելու են խաղային բոլոր երեք օրերի տոմսեր: Արժեքը 250 դոլար է:
Laver Cup մրցաշարը անցկացվում է 2017 թվականից: Երեք անգամ էլ մրցաշարում հաղթել է Եվրոպայի թիմը: