Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է փոխել ակումբային գրանցումը։
Goal.com-ի տեղեկություններով՝ անգլիացի հարձակվողը չի ցանկանում մնալ «Տոտենհեմում», քանի որ թիմում վերակառուցման գործընթաց կարող է ընթանալ ամռանը։
26-ամյա ֆուտբոլիստը այս պարագայում հնարավոր է կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», որը հետաքրքրված է Քեյնի ծառայություններով։
Նշվում է, որ Քեյնի հավանական տեղափոխությանը ՄՅՈւ կարող նպաստել Մաուրիսիո Պոչետինոյի՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ նշանակվելը։