Աշխարհի վեցերորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը խոսել է Նովակ Ջոկովիչի՝ մրցաշրջանի գերազանց մեկնարկի մասին:
«Զարմացած չեմ, որ նրան հաջողվել է դա (21 խաղ անընդմեջ հաղթել մրցաշրջանի մեկնարկում/խմբ.): Սակայն ես նույնպես ուզում եմ նման հաջողություն գրանցել:
Նովակի նման հաջողության գրավականը ճիշտ վերականգնումն է ու խաղերի միջև առկա ժամանակը ճիշտ օգտագործելը»,-Ցիցիպասի խոսքերն է մեջբերում timesofindia.indiatimes.com-ը:
Հիշեցնենք, որ Դուբայի մրցաշարի եզրափակչում Նովակ Ջոկովիչը հաղթեց հենց Ստեֆանոս Ցիցիպասին: