Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Շալկե 04-ին»:
Խաղն անցավ հյուրերի առավելությամբ: Որոշիչ եղավ 40-րդ րոպեին Կիմիխի խփած գնդակը. գերմանացին շեշտակի հարվածով բացեց խաղի հաշիվը: «Բավարիան» հաղթեց 1-0 հաշվով ու դուրս եկավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Լևերկուզեն»-«Բեռլին» խաղի հաղթողի հետ: