Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին որդու՝ լույս աշխարհ գալու առթիվ։
Հանրապետության նախագահը Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել Մխիթարյանի հետ` կատարելով հետևյալ գրառումը․
«Աչքդ լույս, սիրելի Հենրիխ։ Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան, մեծ ֆուտբոլը սպասում է քեզ»։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի որդուն անվանակոչել են հոր անունով՝ Համլետ։