ATP-ն հայտարարել է Չելենջերների օրացույցում փոփոխություն մտցնելու մասին կորոնավիրուսի պատճառով։
Չեղարկվել է ապրիլին չինական Անինեում կայանալիք չելենջերը։ Ապրիլին Սեուլում կայանալիք մեկ այլ չելենջեր հետաձգվել է մինչև օգոստոս։ Բուսանեում և Կվանդջուում կայանալիք չելենջերները մայիսից տեղափոխվել են օգոստոս։
Ավելի վաղ մարտին Մադրիդում կայանալիք Չելենջերը տեղափոխվել էր հոկտեմբեր։