Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահը հայտարարել է, որ Լիգա 1-ի և Լիգա 2-ի հանդիպումների ժամանակ ֆուտբոլիստներին արգելված է խաղից առաջ ձեռքսեղմումը:
«Մենք կհետևենք նոր կանոնակարգին։ Ձեռքսեղմումներն արգելվելու են, քանի որ այդպես է խորհուրդ տվել առողջապահության նախարարությունը։ Այս ժամանակահատվածում կարևոր է, որպեսզի ներքին առաջնության խաղերը չհետաձգվեն»,- ասել է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 100-ի սահմանը: Հնարավոր է, որ ՉԼ-ի 1/8 եզրափակիչ ՊՍԺ-«Դորտմունդ» խաղն անցնի առանց հանդիսականի: