Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուս հայտնի վիդեո բլոգեր Եվգենի Սավինի «Красава» հեղինակային հաղորդման ժամանակ հաստատել է, որ նախկինում կարող էր տեղափոխվել «Սպարտակ» կամ «Անժի».
-Առաջարկներ ես ունեցել Ռուսաստանից: Ճի՞շտ է, որ «Սպարտակում» աշխատող Չելոյանցը քո առջև դատարկ թուղթ է դրել, որպեսզի դու այնտեղ գրես քո պայմանները:
-Այո, եղել է նման բան:
-Ինչո՞ւ մերժեցիր:
-Ես չեմ մերժել «Սպարտակին»: Երբ ես «Շախտյորում» էի, մտածում էի, որ խաղում եմ ԱՊՀ-ի` այդ պահին ամենաուժեղ թիմում: «Սպարտակ» տեղափոխվելու իմաստ չկար, քանի որ ես ցանկանում էի խաղալ Եվրոպայում: Չեմ ցանկանում նեղացնել «Սպարտակին»: Շնորհակալ եմ, որ հետաքրքրվել են ինձնով:
-Զուգահեռաբար քեզ ցանկանում էր նաև «Անժին»: Ի՞նչ գումարներից ես հրաժարվել:
-Խելահեղ գումարներ ու բոնուսներ էին առաջարկում:
-Հենրիխ, հարցիցս հետ չեմ կանգնի:
-Ես երազանք ունեի, ինչի համար էլ հրաժարվեցի:
-Էտո’Օ-ն տարեկան 20 մլն եվրո էր ստանում: Քե՞զ որքան էին առաջարկել:
-Մի փոքր ավելի քիչ:
-Դու հրաժարվել ես 20 մլն եվրոյից, որպեսզի խաղաս Եվրոպայո՞ւմ:
-Այո: 20 մլն չէր, ավելի քիչ էր: