«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է կապտանռնագույնների կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի խաղի մասին:
«Ես այլևս չեմ մարզում «Բարսելոնան», բայց, ինձ թվում է, Իվան Ռակիտիչն ու Արտուր Ռամոսը կարող էին խաղալ դե Յոնգի հետ: Ֆրենկին ունի արագություն և հասկացողություն այն մասին, թե ինչպես է պետք պաշտպանվել հարձակվողների դեմ: «Բարսելոնան» կարող էր բարելավել իր խաղը, եթե նրան պաշտպանության կենտրոնում խաղացնեին:
Դե Յոնգը լավ է իրեն դրսևորում «Բարսելոնայում»` հաշվի առնելով այն, որ նա 22 տարեկան է և վերջերս է տեղափոխվել բոլորին այլ թիմ`այլ մշակույթով: Նրա համար լավ վճարեցին, իսկ դա մեծացնում է ճնշումը:
Ֆրենկին խաղում է իր արժեքի համար, ես վստահ եմ դրանում: Նա դուր էր գալիս Էռնեստո Վալվերդեին, բայց հիմա թիմում այլ մարզիչ կա, և դեռևս հայտնի չէ` արդյոք նա Դե Յոնգին կշարունակի՞ դաշտ դուրս բերել, թե՞ ոչ:
Դե Յոնգն իր դիրքում չի խաղում: «Այաքսում» ամբողջ խաղը նրա միջոցով էր ընթանում, բայց «Բարսելոնայում» ամեն ինչ այլ է: Նրանք պետք է Մաթեյս դե Լիգտին ձեռք բերեին, իսկ Սերխիո Բուսկետսի առկայության պարագայում Ֆրենկին պետք է տեղափոխվեր «Յուվենտուս»: «Բարսելոնան» հիմա զգում է դե Լիգտի նման խաղացողի պակասը»,- ասել է վան Գալը Ziggo Sport-ին տված հարցազրույցում: