Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շտապ մեկնել է հայրենիք: Հիշեցնենք, որ այսօր ֆուտբոլիստի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն հոսպիտալացվել է՝ սրտամկանի կաթվածի պատճառով:
Հիշեցնենք, որ վաղը պետք է կայանա Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի՝ «Յուվենտուս»-«Միլան» հանդիպումը, բայց դա չի խանգարել ֆուտբոլիստին մեկնել հայրենիք:
Այս պահին Ավեյրուն գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո: