Երևանի «Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը ՝ Եվգենի Բալյակինի, Արսեն Ակոպովի և Իրակլի Լոգուայի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արարատը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում:
Հիշեցնենք, որ «Արարատը» պարտությամբ սկսեց Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը: Իգոր Կոլիվանովի գլխավորած թիմը զիջեց գործող չեմպիոնին ՝ «Արարատ-Արմենիային» (0:3): Այդ հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» վաստակեց 30 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երևանի «Արարատը» 27 միավորով 5-րդ տեղում է։