Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը հայտարարել է, որ իր թիմը կհեռանա դաշտից, եթե մի օր բախվի ռասիզմի հետ հանդիպման ժամանակ:
Հունվարին «Էսպանյոլի» դեմ խաղում կատալոնական ակումբի երկրպագուները ռասիստական արտահայտություններ էին իրենց թույլ տվել 25-ամյա ֆուտբոլիստի հասցեին:
«Եթե դա կրկնվի, շատերը ինձ կաջակցեն: Ես գիտեմ, որ իմ թիմակիցները դուրս կգան դաշտից ինձ հետ: Ես խոսել եմ նրանց հետ: Հաջորդ անգամ ռասիստական դրսևորման դեպքում մենք դուրս կգանք դաշտից:
21-րդ դարի կեսում դա անթույլատրելի է: Կարևոր չէ, թե ինչ գույն ունի մարդու մաշկը»,-Ուիլյամսի խոսքերն է մեջբերում Cope.es-ը: