«Միլանը» դիտարկում է ամռանը թիմի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերը վաճառելու տարբերակը:
Ակումբը մտադիր է այսկերպ բարելավել իր ֆինանսական դրությունը: 21-ամյա դարպասապահի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է, որ իր հաճախորդի ծառայությունները հետաքրքրում են «Ռեալին», «Չելսիին» ու ՊՍԺ-ին:
Այս ակումբները պատրաստ են Դոնարումային վճարել տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ: Իրավիճակին հետևում է նաև Թուրինի «Յուվենտուսը»: