Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի «Պորտսմութի» դեմ հանդիպման արդյունքը, տեղեկացնում է Daily Mail-ը (2:0):
«Գոհ եմ երիտասարդների ցուցադրած խաղից: Նրանք ստացան իրենց հնարավորությունը և կարողացան օգտագործել այն:
Ստադիոնում հրաշալի մթնոլորտ էր տիրում: Իհարկե, կարող էինք ավելի շատ գոլերի հեղինակ դառնալ, բայց կարևորը ՝ հաղթանակն է», -ասել է իսպանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Էմերիի հրաժարականից հետո «Արսենալը» հյուրընկալվելիս 11 խաղ անընդմեջ չի պարտվում: