«ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մոտ է իտալական «Միլանը» գլխավորելուն, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Նշվում է, որ միլանյան ակումբը 3 տարվա պայամանագիր է առաջարկել գերմանացի մասնագետին ՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Այսպիսով, թիմի ներկայիս մարզիչ Ստեֆանո Պիոլիի օրերը իր պաշտոնում հաշված են:
Հիշեցնենք, որ 61-ամյա Ռանգնիկը ներկայումս ղեկավարում է Red Bull ընկերության մարզական բաժինը։
«Միլանը» Ա Սերիայի այս մրցաշրջանում վաստակել է 36 միավոր և գտնվում է 7-րդ հորիզոնականում: