«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որը գոլի հեղինակ է դարձել իսպանական Պրիմերայի 26-րդ տուրի` «Բարսելոնայի» հետ խաղում (2:0), բացատրել է, թե ինչու է գոլն «Արքայական ակումբի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ոճով տոնել.
«Կրիշտիանուն ընդմիջմանը եկավ հանդերձարան, որպեսզի աջակցի թիմին ու մեզ բարոյական աջակցություն ցուցաբերի: Ահա, թե ինչու ես տոնեցի նրա պես: Կրիշտիանուն հաղթող է դաշտում և նրա սահմաններից դուրս»,- Վինիսիուսի խոսքերն է փոխանցում Completesports-ը:
Նշենք` թիմերն ընդմիջման են գնացել 0:0 հաշվի պայմաններում: «Ռեալը» երկու գոլ է խփել հանդիպման վերջնամասում ու հաղթանակ տարել:
«Ռեալը», վաստակելով 56 միավոր, Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է բարձրացել: «Բարսելոնան» 55 միավորով 2-րդ տեղում է: Հաջորդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս կմրցի «Բետիսի» հետ: Խաղը կկայանա մարտի 8-ին: Իսկ «Բարսելոնան» տնային խաղ կանցկացնի «Ռեալ Սոսյեդադի» հետ (մարտի 7):