Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուս հայտնի վիդեո բլոգեր Եվգենի Սավինի «Красава» հեղինակային հաղորդման ժամանակ պատմել է տաղանդավոր հայ երիտասարդ ֆուտբոլիստների մասին:
Մխիթարյանն ընդգծել է, որ ժամանակ առ ժամանակ իր գործակալ Մինո Ռայոլայի ուշադրությունը հրավիրում է հայ խաղացողների վրա.
«Ռայոլային առաջարկում եմ այս կամ այն հայ ֆուտբոլիստին, ասում` եկ այսպես անենք, կամ այնպես: Ռայոլան ասում է` իր համար իհարկե հեշտ չի լինի, բայց կփորձի մի բան անել: Ոմանց հաջողվել է այլ ակումբում տեղավորել, իսկ ուրիշներին` ոչ»,- ասել է Մխիթարյանը:
Պատասխանելով այն հարցին` ով է հայ ամենատաղանդավոր հայ ֆուտբոլիստը, որի մասին շատերը գուցե դեռ չեն լսել, Մխիթարյանը նշել է Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի անունը.
«Նա հիմա խաղում է «Սոչիում»: Չնայած հիմա ծնկի վնասվածք ունի, բայց վստահ եմ` կկարողանա իրեն լավագույնս ցույց տալ ու խաղալ լավ առաջնություններում` լավ ակումբներում»,- ասել է Մխիթարյանը: