Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք «Լիվերպուլի» դեմ խաղի նախօրեին նշել է, թե ով է պաշպտանելու թիմի դարպասը առաջիկա խաղում։
«Խաղալու՞ է արդյոք Կեպան վաղը։ Այո՛, նա պրոֆեսիոնալ է ու լավ է աշխատել մարզումներին»,-Լեմպարդի խոսքերն է մեջբերում standart-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի քանի խաղերում «Չելսիի» դարպասը պաշտպանում էր Վիլի Կաբալյերոն։