«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է իր թիմի կրած պարտությունը Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռեալի» հետ խաղում (2:0):
«Առաջնությունը շարունակվում է: Եվս շատ հանդիպումներ կան առջևում: Երկրպագուները ամեն ինչ հասկանում են, նրանք գիտեն, որ սա դեռ վերջը չէ»,- մեջբերում է Բարտոմուին AS-ը:
Պարտությունից հետո «Բարսելոնան» կորցրեց առաջին հորիզոնականը և 1 միավորով հետ է մնում «Ռեալից»: