Հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով և հետևելով առողջապահության նախարարության նախազգուշացումներին Եվրասիական լիգայի ղեկավարությունը որոշում է կայացրել մարտի 2-4-ը Երևանում տեղի ունեցող Վբեթ Եվրասիական լիգայի լավագույն 4-ի հանդիպումները «Դինամո» մարզադահլիճից տեղափոխել «Օլիմպավան» և անցկացնել առանց հանդիսատեսի:
Այս մասին հայտնում է բասկետբոլի Ա լիգայի մամուլի քարտուղարությունը:
«Աստղերի խաղը» կանցկացվի ավելի ուշ, որի մասին կտեղեկացնենք հավելյալ: