Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Լոռին» հյուրընկալվել էր «Ուրարտուին»։ Վանաձորյան ակումբը 0-2 հաշվով պարտվեց Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմին։
Հանդիպման ավարտից հետո «Լոռիի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան կիսվել է տպավորություններով ու պատասխանել լրագրողների հարցերին։
«Մենք բավականին նյարդային սկսեցինք խաղը։ Ես խաղասկզբում զգացի, որ ֆուտբոլիստները հստակ չեն ընկալում հրահանգները։ Վերջին պահին ունեցանք մի քանի վնասվածքներ ու ստիպված էինք մի քանի խաղացողների տարբեր դիրքերում օգտագործել, որը վտանգավոր է նման խաղերում»,-ասել է Կամպանյան։
Մանրամասները՝ տեսանյութում։