Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուս հայտնի վիդեո բլոգեր Եվգենի Սավինի «Красава» հեղինակային հաղորդման ժամանակ պատմել է թե ինչու չի մասնակցել ԵԼ-ի Բաքվում կայացած եզրափակչին։
Սավինի հարցին, թե չէ՞ որ մեր հայրենակցի անվտանգությունը ադրբեջանական կողմը հանձն էր առել ապահովել, Մխիթարյանը պատասխանեց, որ չի ցանկացել ռիսկի դիմել` վտանգելով իր կյանքը։
«Ես ստացել եմ բազմաթիվ սպառնալիքներ սոցցանցերում, մեկնաբանություններում, ու բավականին շատ»,- ասել է Մխիթարյանը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը հաղորդման ժամանակ պատմել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։