Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ նա ոտնաթաթի վիրահատություն կենթարկվի: ESPN-ը հայտնում է, որ վիրահատությունն իրականացվելու է այս շաբաթ Դալլասի կլինիկաներից մեկում:
Հիշեցնենք, որ 29-ամյա բելգիացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել փետրվարի 22-ին «Լևանտեի» դեմ խաղում (0:1): Վերականգնումը կտևի մոտ երեք ամիս:
Այս մրցաշրջանում Էդենը «Ռեալի» կազմում անցկացրել է 15 հանդիպում, խփել մեկ գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: