«Լիվերպուլը» 0:3 հաշվով պարտվել է «Ուոթֆորդին» Անգլիայի առաջնության 28-րդ տուրի խաղում՝ կրելով ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի առաջին պարտությունը:
«Լիվերպուլի» այս պարտությունն առաջին դեպքն է 1985 թվականից ի վեր, երբ թիմը, որը գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, պարտվել է մի թիմի, որը մինչև խաղի մեկնարկը գտնվում է վտանգավոր գոտում:
Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 35 տարի առաջ. այն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր «Լեսթերին» դարձյալ 0:3 հաշվով: Ընդ որում,«Լիվերպուլի» նկատմամբ տարած սենսացիոն հաղթանակի շնորհիվ «Ուոթֆորդն» արդեն լքել է վտանգավոր գոտին:
Այս պարտությունը նաև ընդհատել է Յուրգեն Կլոպի թիմի առանց պարտությունների շարքը, որը 44 խաղ տևեց: Մերսիսայդցիները չկարողացան գերազանցել Լոնդոնի «Արսենալի» ռեկորդը, որը 2003/04 մրցաշրջանում չի պարտվել 49 խաղ շարունակ: