Գերմանիայի Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում «Վոլֆսբուրգը» հյուրընկալվել էր Բեռլինի «Ունիոնին» (2:2):
Առաջին խաղակեսի վերջնամսում գոլի հեղինակ դարձավ տանտերերի ֆուտբոլիստ Սեբաստիան Անդերսոնը: Երկրորդ կեսի սկզբնամասում հաշիվը կրկնապատկեց Մարվին Ֆրիդրիխը:
Սակայն, հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը: Նախ, գոլի հեղինակ դարձավ Յանիկ Գերհարտը, իսկ 81-րդ րոպեին ՝ Վաուտ Վեգորստը:
Այսպիսով, «Վոլֆսբուրգը» վաստակեց 35 միավոր և գտնվում է 7-րդ հորիզոնականում: «Ունիոնը» ունի 30 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: