Թուրինի «Յուվենտուսի» հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Պաուլո Դիբալան քննադատել են կիսապաշտպանների գործողությունները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիոնի» հետ խաղում: Այս մասին հայտնում է RMC Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, հարձակվողները բացասաբար են արտահայտվել «Յուվենտուսի» կիսապաշտպանների խաղի մասին՝ երկրորդ կեսի մեկնարկում թունելից դաշտ դուրս գալիս: Խոսակցությունը ձայնագրվել է տեսանկարահանող սարքերով:
«Մենք մենակ ենք մնացել, կիսապաշտպանները մեզ չեն օգնում»,- ասել է Ռոնալդուն:
«Ոչ ոք գնդակ չի ստանում»,- պատասխանել է Դիբալան:
«Ես գիտեմ: Ոչինչ չկա»,- ասել է Ռոնալդուն:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին: Հանդիպումը կկայանա Թուրինի «Ալյանց-Արենա» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: