«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն նշել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Կիկե Սիտյենի օրոք թիմի խաղում որակական փոփոխություններ չի տեսնում.
«Անկեղծ ասած, «Բարսելոնայի» վերջին խաղերում ոչ մի դրական փոփոխություն չեմ տեսել ի համեմատություն նրա, ինչ կար Վալվերդեի օրոք: Թիմը կարող է ավելի լավ խաղալ, քանի որ կազմում հիանալի ֆուտբոլիստներ կան:
Սետյենի օրոք «Բարսելոնան» ավելի շատ է կախված Մեսսիից, և դա նկատելի է: Մրցակիցները կենտրոնացած են նրան կանգնեցնելու վրա: Երբ նրանց մոտ ստացվում է, «Բարսելոնան» չի կարողանում կապել իր խաղը: Իմ կարծիքով, սա տեղի է ունենում ակումբի սխալ ծրագրավորման պատճառով: Ամեն ինչ ավելի վատացավ հունվարին, երբ թիմից մի քանի խաղացողներ հեռացան»,- Ռիվալդոյի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: