Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Ակապուլկոյի մրցաշարի եզրափակչում 6:3, 6:2 հաշվով հաղթել է ամերիկացի Թեյլոր Ֆրիտցի նկատմամբ:
Հանդիպումը 1 ժամ 15 րոպե է տևել: Մեքսիկայում կայացած մրցաշարում իսպանացին հաղթել է իր հայրենակիս Պաբլո Անդուխարին, սերբ Միոմիր Կեցմանովիչին, կորեացի Կվոն Սուն-Վուն և բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին: