«Վուլվերհեմփթոնի» պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մոուրինյուն պատմել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հանդեպ իր վերաբերմունքի մասին.
«Մոուրինյուն նշանակալից մարզիչ է ու միշտ կմնա այդպիսին: Հարցն այն է, որ նա երբեք գոհ չի լինում, և ցանկանում է ավելիին հասնել: Կարծում եմ՝ սա օգնում է աշխատանքն ավելի լավ անել: Ես ևս այդպիսի մոտեցում ունեմ. պետք է ամեն մարզման և խաղի ժամանակ առավելագույնս ներդնեմ իմ ուժերը:
Ժամանակին ես կարող էի «Տոտենհեմ» տեղափոխվել, սա ճիշտ է, բայց արդյունքում հայտնվեցի «Վուլվերհեմփթոնում» ու միանգամայն գոհ եմ այս կարգավիճակից»,- Մոուտինյուի խոսքերն է փոխանցում A Bola-ն:
ԱՊԼ-ի 27-րդ տուրի հանդիպումն այս թիմերի միջև կկայանա մարտի 1-ին և կմեկնարկի ժամը 18:00-ին: