«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
Իտալական մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ, իտալացու հետո ակումբից կարող է հեռանալ նաև խորվաթ տնօրեն Զվոնիմիր Բոբանը:
Բոբանն իր դժգոհությունն է արտահայտել ակումբի ղեկավարների պահվածքի վերաբերյալ՝ մեղադրելով ակումբի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսին Ռալֆ Ռանգնիկի հետ առանց իր կամ Մալդինիի թույլտվության բանակցություններ անցկացնելու մեջ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռանգնիկը հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել «Միլանը»:
Բոբանն ու Մալդինին միասին հանդես են եկել «Միլանում» 1990-ականների վերջին ու 2000-ականների սկզբին:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Միլանն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 25 խաղից հետո վաստակելով 36 միավոր: