«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր թիմի՝ 0-3 հաշվով պարտությունը․
«Նրանք արեցին այն, ինչ մենք էինք ուզում անել, իսկ մենք չկարողացանք։ Խաղի առաջին հատվածը հեշտ չստացվեց։ Մենք շատ էինք տիրում գնդակին, բայց շատ հաճախ սխալ դիրք էինք ընտրում ու պարտվում մենապայքարներում։ Չնայած դժվար է, բայց պետք է ընդունել, որ մենք այսօր վատ տեսք ունեինք։Երբ դու հաղթում ես, հրաշալի է, իսկ երբ պարտվում ես, պետք է տղամարդավարի դա անես»,-ասել է Կլոպը։