Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարմիր քարտի է արժանացել ԱՊԼ-ի 28-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (1:1), տեղեկացնում է The Sun-ը:
Մեկնարկային սուլիչից հետո, իտալացի մասնագետը մոտեցել է հանդիպման գլխավոր մրցավարին և դժգոհել նրա կատարած աշխատանքից:
հիշեցնենք, որ մրցավարը փոխհատուցված ժամանակում չեղարկել էր «Էվերթոնի» խփած գնդակը (խաղից դուրս իրավիճակ), ինչն էլ զայրացրել էր Անչելոտիին:
Այդ խաղից հետո, «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 42 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: «Էվերթոնը» իր ակտիվում ունի 37 միավոր և գտնվում է 11-րդ գոտում: