«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Տորինոյի» նկատմամբ Իտալիայի առաջնության 26-րդ տուրի խաղում: Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով, «Նապոլիի» կազմում գոլեր են հեղինակել Կոստաս Մանոլասն ու Ջովանի Դի Լորենցոն:
«Բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 5 խաղից 4-ում հաղթել ենք. որոշակի կայունություն ենք ձեռք բերել արդյունքների հարցում: Խաղի որակի ու թիմի նվիրվածությամբ առումով էլ ավելի լավն ենք դառնում: Մենք պետք է աճ գրանցենք նաև հետագայում: Ես ցանկանում եմ, որ հարձակվելիս ու գնդակին տիրելիս, «Նապոլին» այնքան գեղեցիկ լինի, որքան Բրեդ Փիթը, իսկ պաշտպանվելիս ու գնդակը խլելիս այնքան սարսափելի լինի, որքան՝ ես»,- Գատուզոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
«Նապոլին» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 39 միավոր: «Տորինոն» 15-րդ տեղում է: