Կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը երկրպագուների վարկածով ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ փետրվար ամսվա լավագույն խաղացող:
25-ամյա պորտուգալացին ստացել է ձայների 80%-ը, նրան հետևում են հարձակվող Անտոնի Մարսիալը (14%) և պաշտպան Լյուկ Շոուն (6%):
Փետրվարին Ֆերնանդեշը 5 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Պորտուգալացին ՄՅՈւ է տեղափոխվել «Սպորտինգից» հունվարի 30-ին, իսկ փետրվարի 1-ին իր նորամուտն է նշել մանկունիացիների կազմում: