Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվել է «Կալյարիին»։
Խաղը ակտիվ սկսեցին հյուրերը ու մի քանի շատ լավ պահ ունեցավ, բայց մրցակցի դարպասապահը հրաշալի էր գործում։ 28-րդ րոպեին Ժոանո Պեդրոն անակնկալ կերպով առաջ մղեց տանտերերին։ Մեկ րոպե անց Կալինիչը հավասարեցրեց հաշիվը՝ 1։1։ 41-րդ րոպեին Ռոման արդեն առաջ անցավ հաշվի մեջ․ Մխիթարյանի փոխանցումից հետո Կալինիչը խաղում երկրորդ գոլը խփեց։