Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է «Ինտերի» դեմ խաղից սպասելիքներով.
«Յուվենտուս»-«Ինտեր» խաղը նման է «Ռեալ»-«Բարսելոնա» դիմակայությանը: «Միլանի» և «Լացիոյի» դեմ մենք լավ խաղեր անցկացրեցինք: Միշտ հաճելի է նման խաղերի մասնակցել: Առաջիկայում խաղալու ենք հրաշալի մարզչի ու նրա լավ թիմի դեմ: Մենք խաղում ենք տանը ու ամեն ինչ կանենք հաղթելու համար:
Երկրապագուները խաղին չեն լինելու: Դժվար է նման խաղը պատկերացնել առանց նրանց, բայց գլխավորը առողջությունն է»,-ասել է Ռոնալդուն: