Calciomercato-ն հայտնում է, որ «Ռոման» հետաքրքրված է «Վերոնայի» կիսապաշտպան Դավիդ Ֆարաոնիի ծառայություններով :
Հնարավոր տրանսֆերը կարող է տեղի ունենալ ամռանը: Հռոմեացիներն արդեն ձմռանը փորձել են ձեռք բերել ֆուտբոլիստին, բայց «Վերոնան» հրաժարվել էր վաճառել ֆուտբոլիստին:
Գործարքի արծեքը կարող է կազմել 5 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտպան Ջանլուկա Մանչինին և կիսապաշտպան Ջորդան Վերետուն դարձել են «Ռոմայի» լիարժեք խաղացողներ: