«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը Ա սերիայի 26-րդ տուրի՝ «Կալյարիի» դեմ խաղի համար:
Հայաստանի հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանն իր թիմի հայտացուցակում է: Հայտացուցակում են նաև հետևյալ խաղացողները.
Դարպասապահներ. Պաու Լոպես, Ֆուզատո, Միրանտե
Պաշտպաններ. Ժեզուշ, Չետին, Սմոլինգ, Կոլարով, Սանտոն, Ֆացիո, Պերես, Սպինացոլա
Կիսապաշտպաններ. Վերետու, Կրիստանտե, Վիլյար, Իբանյես, Մխիթարյան
Հարձակվողներ. Ջեկո, Պերես, Կլյուիվերտ, Չենգիզ, Կալինիչ
ՀԻշեցնենք, որ խաղը կկայանա վաղը և կմեկնարկի Երևանի ժամանակով 21-ին: