Իսպանական առաջնության 26-րդ տուրի խաղում «Ռեալ Սոսյեդադը» հաղթեց «Վալյադոլիդին»:
Այս հանդիպման միակ գոլը 60-րդ րոպեին խփեց բելգիացի կիսապաշտպան Ադնան Յանուզայը:
43 միավորով Սան Սեբաստիանի թիմը վերադարձավ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական ՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով «Աթլետիկոյից» և «Սևիլայից»: «Վալյադոլդը» 15-րդ հորիզոնականում է (29 միավոր):