Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բոուրնմուտը» սեփական դաշտում հյուրընկալել էր «Չելսիին»:
33-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Մարկոս Ալոնսոն: Երկրորդ խաղակեսի 9-րդ և 12-րդ րոպեներին Լերման ու Քինգը մեկական գնդակ խփեցին ու առաջ մղեցին իրենց թիմին: «Չելսին» չհաշտվեց տեղի ունեցածի հետ և 85-րդ րոպեին Ալոնսոյի ջանքերով փրկվեց խաղում. իսպանացի պաշտպանը դուբլ ձևակերպեց:
Այս տուրից հետո «Չելսին» 45 միավորով կմնա 4-րդ տեղում, իսկ «Բոուրնմուտը» 27 միավորով 17-րդ տեղում է: