Ձմեռային գրեթե երկամսյա դադարից հետո այսօր վերսկսվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։ 16-րդ տուրի շրջանակում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոային»։
«Շիրակը» հաղթեց այս խաղում 3։0 հաշվով․ հանդիպման 42-րդ րոպեին աչքի ընկավ առաջնության գլխավոր ռմբարկու Մորի Կոնեն։
Երկրորդ խաղակեսում մեկ գոլ իր հաշվին գրանցեց Նենադովիչը, իսկ Մորի Կոնեն խաղավերջում իր հաշվին դուբլ է ձևակերպում։