Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է ձեռք բերել իտալական «Ֆիորենտինայի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզային:
Ըստ Daily Mail-ի, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը սկաուտ Սիմոն Ուելսին ուղարկել է Իտալիա ՝ գնահատելու 22-ամյա ֆուտբոլիստի խաղը: Սկաուտը ներկա էր Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Միլանի» հետ հանդիպմանը, որն ավարտվեցլ է ոչ-ոքի ՝ 1:1 հաշվով:
Կիեզայի տրանսֆերային արժեքը 70 միլիոն եվրո է: Կիեզան խաղում է «Ֆիորենտինայի» հիմնական թիմի կազմում 2016 թվականից: