«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է Սենեգալի երկրպագուների մասին:
«Հիմա Սենեգալում բոլորը երկրպագում են «Լիվերպուլին»: Երկու տարի առաջ այդպես չէր. «Մանչեսթեր Յունայթեդի», «Բարսելոնայի» և «Ռեալի» երկրպագուներն ավելի շատ էին, բայց այժմ ամենուր «Լիվերպուլն» է:
Երբ «Լիվերպուլը» խաղում է, դա նման է Սենեգալի ազգային հավաքականի խաղին, այնպես որ, եթե մենք նվաճենք չեմպիոնությունը, դա կլինի հրաշալի», — մեջբերում է Մանեին BBC-ին: