Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի խաղում «Մարսելը» արտագնա հաղթանակ տարավ «Նիմի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 2:3 հաշվով ՝ հօգուտ մարսելցիների:
Հաշիվը բացեց «Նիմը»․ արդեն 5-րդ րոպեին գոլ խփեց Զինեդին Ֆերհաթը: Սակայն դրանից հետո հյուրի հարձակվող Դարիո Բենեդետտոն հեթ-տրիկիհեղինակ դարձավ: Նա գոլ խփեց հանդիպման 10-րդ, 36-րդ և 69-րդ րոպեներին: «Նիմին» հաջողվեց ևս մեկ գոլով պատասխանել․ աչքի ընկավ Լուկաս Դեուն:
«Մարսելը» վաստակեց 55 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 2-րդ տեղը, «Նիմը»՝ 27 միավոր (18-րդ տեղում է):