«Միլանի» ֆուտբոլային բաժնի ղեկավար Զվոնիմիր Բոբանը խոսել է ևս մեկ սկանդալային իրադարձության մասին, որը տեղի է ունեցել իտալական ակումբի ղեկավարության շրջանում: Ղեկավարն ասաց, որ ակումբի գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսը բանակցություններ է վարել մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ, բայց ոչ մեկին չի տեղեկացրել «Միլանում»:
«Սա միլանյան ոճ չէ: Համենայն դեպս, ես չեմ հիշում, որ «Միլանը» այդպես վարվել է:
Մենք պետք է հարգենք միմյանց, միասնական լինենք: Այս մասին մենք արդեն խոսել ենք Գազիդիսի հետ: Ի շահ «Միլանի», իհարկե, անհրաժեշտ է, որ սեփականատերերի հետ հանդիպումը տեղի ունենա որքան հնարավոր է շուտ:
Ամենավատն այն է, որ այս ապակայունացնող իրադարձությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ թիմը սկսեց լավ արդյունքներ ցույց տալ, երբ տեսանելի է Ստեֆանո Պիոլիի քրտնաջան աշխատանքը»,- մեջբերում է Բոբանին Football-italia-ն: