«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն ասել է, որ «Լիվերպուլը» արժանի է հաղթելու պայքարը Անգլիայի չեմպիոնի տիտղոսի համար:
«Լինում էին խաղեր, երբ մեզ թվում էր, թե մենք լիովին վերահսկում ենք իրավիճակը, և հետո, վերջին 5-10 րոպեի ընթացքում, մենք իրականում բաց էինք թողնում անհրաժեշտ արդյունքը: Այն ժամանակ, երբ «Լիվերպուլը» միավորներ չի կորցնում, յուրաքանչյուր բաց թողնված միավոր չափազանց մեծ կորուստ է:
Նույնիսկ եթե մենք ավելի լավ խաղայինք, կարծում եմ ՝ հաշվի առնելով այն խաղը, որն այս տարի խաղում է «Լիվերպուլը» և հաղթում է գրեթե յուրաքանչյուր խաղում, նրանք արժանի են հաղթելու պայքարում և կրկին չեմպիոն դառնալուն»,- մեջբերում է Դե Բրյունեին Skysports-ը: