Նորվիչը Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խաղում հաղթեց «Լեսթերին»: Նորվիչում կայացած հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով:
Խաղի միակ գոլը 70-րդ րոպեին խփեց Ջամալ Լուիսը:
Նորվիչյան թիմը վաստակեց 21 միավոր, բայց մնաց Պրեմիեր լիգայի աղյուսակի վերջին հորիզոնականում: «Լեսթերը» ունի 50 միավոր և երրորդ տեղում է: