ՌՊԼ-ի 20-րդ տուրի շրջանակում «Զենիթը» սեփական հարկի տակ մրցեց «Լոկոմոտիվի» հետ (0:0):
Այս հանդիպման հիմնական դրվագը՝ «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինի հեռացումն էր: Հանդիպման 14-րդ րոպեին նա հայհոյանքներ ուղղեց հանդիպման մրցավարների հասցեին և դեղին քարտի արժանացավ: 25-րդ րոպեին փորձառու մարզիչը շարունակեց իր դժգոհությունները և հեռացվեց խաղադաշտից:
Թիմերը մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեցին, բայց այդպես էլ չկարողացան գրավել միմյանց դարպասները:
2️⃣4️⃣’ Вторая жёлтая карточка для Юрия Палыча – судья вынуждает его покинуть техническую зону…#ЗенитЛоко pic.twitter.com/7Y7IoreWGQ
— ФК «Локомотив» (@fclokomotiv) February 29, 2020
Այս խաղից հետո «Զենիթը» վաստակեց 46 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Լոկոմոտիվը» իր ակտիվում ունի 35 միավոր և գտնվում է չորրոդ դիրքում: